Январь 2010 Февраль 2010 Март 2010 Апрель 2010 Май 2010
Июнь 2010
Июль 2010 Август 2010
Сентябрь 2010
Октябрь 2010
Ноябрь 2010
Декабрь 2010
Январь 2011
Февраль 2011 Март 2011 Апрель 2011 Май 2011 Июнь 2011 Июль 2011 Август 2011
Сентябрь 2011
Октябрь 2011 Ноябрь 2011 Декабрь 2011 Январь 2012 Февраль 2012 Март 2012 Апрель 2012 Май 2012 Июнь 2012 Июль 2012 Август 2012 Сентябрь 2012 Октябрь 2012 Ноябрь 2012 Декабрь 2012 Январь 2013 Февраль 2013 Март 2013 Апрель 2013 Май 2013 Июнь 2013 Июль 2013 Август 2013 Сентябрь 2013 Октябрь 2013 Ноябрь 2013 Декабрь 2013 Январь 2014 Февраль 2014
Март 2014
Апрель 2014 Май 2014 Июнь 2014 Июль 2014 Август 2014 Сентябрь 2014 Октябрь 2014 Ноябрь 2014 Декабрь 2014 Январь 2015 Февраль 2015 Март 2015 Апрель 2015 Май 2015 Июнь 2015 Июль 2015 Август 2015 Сентябрь 2015 Октябрь 2015 Ноябрь 2015 Декабрь 2015 Январь 2016 Февраль 2016 Март 2016 Апрель 2016 Май 2016 Июнь 2016 Июль 2016 Август 2016 Сентябрь 2016 Октябрь 2016 Ноябрь 2016 Декабрь 2016 Январь 2017 Февраль 2017 Март 2017 Апрель 2017 Май 2017
Июнь 2017
Июль 2017
Август 2017 Сентябрь 2017 Октябрь 2017 Ноябрь 2017 Декабрь 2017 Январь 2018 Февраль 2018 Март 2018 Апрель 2018 Май 2018 Июнь 2018 Июль 2018 Август 2018 Сентябрь 2018 Октябрь 2018 Ноябрь 2018 Декабрь 2018 Январь 2019
Февраль 2019
Март 2019 Апрель 2019 Май 2019 Июнь 2019 Июль 2019 Август 2019 Сентябрь 2019 Октябрь 2019 Ноябрь 2019 Декабрь 2019 Январь 2020
Февраль 2020
Март 2020 Апрель 2020 Май 2020 Июнь 2020 Июль 2020 Август 2020 Сентябрь 2020 Октябрь 2020 Ноябрь 2020 Декабрь 2020 Январь 2021 Февраль 2021 Март 2021 Апрель 2021 Май 2021 Июнь 2021 Июль 2021 Август 2021 Сентябрь 2021 Октябрь 2021 Ноябрь 2021 Декабрь 2021 Январь 2022 Февраль 2022 Март 2022 Апрель 2022 Май 2022 Июнь 2022 Июль 2022 Август 2022 Сентябрь 2022 Октябрь 2022 Ноябрь 2022 Декабрь 2022 Январь 2023 Февраль 2023 Март 2023 Апрель 2023 Май 2023 Июнь 2023 Июль 2023 Август 2023 Сентябрь 2023 Октябрь 2023 Ноябрь 2023 Декабрь 2023 Январь 2024 Февраль 2024 Март 2024 Апрель 2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30
Game News |

«Կապիկի ծաղկի» և միֆերի մասին

Աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում վերջին շաբաթներին «Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր են գրանցվել՝ առաջացնելով նոր համավարակի վտանգ և դառնալով նոր միֆերի տարածման առիթ։ Հիվանդությունը, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստան և տարածաշրջան դեռևս չի հասել։ Մամուլում և սոցցանցերում ապատեղեկատվության պակաս, սակայն, չկա։

Ի՞նչ գիտենք «Կապիկի ծաղիկի»-ի մասին․ ամփոփել է Փաստերի ստուգման հարթակը

Ինչ գիտենք

Հիվանդությունը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման և օդակաթիլային ճանապարհով։ Վարակը մինչ այս առավելապես տարածված էր Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում․ վերջին դեպքերը, սակայն, գրանցվել են մարդկանց մոտ, որոնք Աֆրիկայում չեն եղել և շփում չեն ունեցել այնտեղ եղած անձանց հետ։

Ինկուբացիոն (գաղտնի) շրջանը տևում է 5-21 օր, հիմնական ախտանշաններն են ջերմությունը, մեջքի, գլխի, մկանների ցավը, դողը և հոգնածությունը։

Այն երկրներին, որոնք ծաղիկի դեմ պատվաստանյութեր ունեն, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը խորհուրդ է տալիս դիտարկել վարակվածների հետ սերտ շփումներ ունեցածներին պատվաստելու հարցը։ Կենտրոնը նշում է, որ եթե հակավիրուսային դեղամիջոցները հասանելի են, ապա դրանք պետք է դիտարկել ծանր դեպքերի բուժման համար։

«Կապիկի ծաղիկ» vs Կորոնավիրուս

«Կապիկի ծաղիկը», ի տարբերություն կորոնավիրուսի, մինչև ախտանշանների զարգացումը վարակիչ չի համարվում, այն համեմատաբար ավելի թույլ վարակիչ է, քան բնական ծաղիկը կամ կարմրուկը։

«Կապիկի ծաղիկ» վարակի վերջին բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն վարակը նոր չէ և պատկանում է հարուցիչների այն խմբին, որոնք ծաղիկ հիվանդությունն են առաջացնում։ Բնական ծաղիկը, որը պատվաստումների արդյունքում այլևս չի հանդիպում, ուներ մահացության մինչև 30 տոկոս ցուցանիշ, իսկ վերջին տարիներին «Կապիկի ծաղկի» դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մահացությունը միջինում 3-6 տոկոս է, ավելի վաղ գրանցված դեպքերի պարագայում այս ցուցանիշն անցնում էր 10 տոկոսը։

Թեև «Կապիկի ծաղկի» մահացության աստիճանը համեմատաբար ավելի բարձր է, քան կորոնավիրուսինը, ըստ մասնագետների, այս վարակը ավելի հեշտ կառավարելի է, քանի որ ավելի պակաս վարակիչ է, իսկ դեպքերը բացահայտելը ավելի հեշտ է՝ նկատելի ախտանշանների պատճառով։

«Կապիկի ծաղիկը» պակաս վտանգավոր է, քան բնական ծաղիկ հիվանդությունը։ Եվրոպայում հայտնաբերված դեպքերը դեռևս մահվան չեն հանգեցրել։

Միֆեր․ «թիրախային խմբում են գեյերը»

Վարակի գրանցման առաջին դեպքերին զուգահեռ՝ տարածվեցին տեղեկություններ, թե հնարավոր է, որ «Կապիկի ծաղիկը» տարածվում է սեռական ճանապարհով և որ թիրախային խմբում են ԼԳԲՏ համայնքի անդամները։

Այս պնդումները, սակայն, կեղծ են։ Ինչպես նշվեց, վարակը տարածվում է անմիջական շփման միջոցով, վարակվել կարելի է նաև վարակակրի հագուստի, իրերի հետ շփումից։ Իսկ ԼԳԲՏ համայնքի թիրախավորումը կապված է նրա հետ, որ Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում վարակված անձանցից մի քանիսը նույնասեռականներ էին, որոնք հիմնականում շփում էին ունեցել միմյանց հետ։

ՄԱԿ-ի առողջապահության փորձագետները արդեն անհանգստություն են հայտնել, որ մեդիայում խտրական վերաբերմունք և կարծրատիպեր են տարածվում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ, թեև վարակի տարածման աղբյուրը և պատճառները դեռևս բացահայտված և ապացուցված չեն։

«Վարակը տարածվել է Աստրազենեկայից»

Արտասահմանյան մեդիայից և սոցիալական ցանցերից հայ օգտատերերին հասած այս պնդման հիմքում վարկածն է, թե «շիմպանզեի ադենովիրուսի վեկտորը», որն օգտագործվում է «Աստրազենեկա» պատվաստանյութի ստեղծման համար, դարձել է «Կապիկի ծաղիկ» հիվանդության բռնկման պատճառ։ Իրականում, սակայն, շիմպանզեի ադենովիրուսը և «Կապիկի ծաղիկ» վիրուսը տարբեր վիրուսներ են։

Ծաղկի վիրուսը առաջանում է վայրի կենդանիների մոտ և որոշ դեպքերում անցնում է մարդկանց, մինչդեռ ադենովիրուսը շիմպանզեների՝ իրար միջև տարածվող վիրուս է, իսկ «Աստրազենեկայի» համար օգտագործվել է թույլ և անվնաս ադենովիրուս, որը չի կարող վարակել մարդկանց, առավել ևս չի կարող ծաղկի վիրուս առաջացնել։

«Միս ուտելը ծաղկի վիրուսի պատճառ է դառնում»

Սոցիալական ցանցերի առավել տարօրինակ պնդումներից է այն, թե իբր Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները զգուշացրել են, որ միս ուտելը կարող է հանգեցնել «Կապիկի ծաղկի»։ Իրականում, սակայն, սոցիալական ցանցերի օգտատերերը մանիպուլացրել են NHS-ի հայտարարությունը, ըստ որի՝ վարակվել հնարավոր է նաև վարակված վայրի կենդանու՝ ոչ լավ եփված միս ուտելու դեպքում։ Սա վերաբերում է հիմնականում աֆրիկյան երկրներին, որտեղ վայրի կենդանիների մոտ վաղուց արդեն գրանցվել են «Կապիկի ծաղիկ» վիրուսի դեպքեր։ Նման դեպքեր դեռևս չեն գրանցվել Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայից դուրս։

Ի դեպ, չնայած անվանմանը, «Կապիկի ծաղկի» տարածման հիմնական «մեղավորները» միայն կապիկները չեն․ վարակը հայտնաբերվել է մի շարք այլ վայրի կենդանիների մոտ։

The post «Կապիկի ծաղկի» և միֆերի մասին first appeared on Epress.am.


Читайте также

No Rest for the Wicked isn't a Diablo, but it might be one of the smartest soulslikes I've played in a long time

Helldivers 2 CEO says after success, the goal now is simple—'make this the best live game you've ever played'

The long-awaited sequel to The Ur-Quan Masters hits its crowdfunding target in less than four hours, and they're not kidding about that $4.4 million stretch goal

Москва

Сотрудники Росгвардии приняли участие в чемпионате Центрального округа по боксу.

Новости тенниса



Game24.pro — паблик игровых новостей в календарном формате на основе технологичной новостной информационно-поисковой системы с элементами искусственного интеллекта, гео-отбора и возможностью мгновенной публикации авторского контента в режиме Free Public. Game24.pro — ваши Game News сегодня и сейчас в Вашем городе.

Опубликовать свою новость, реплику, комментарий, анонс и т.д. можно мгновенно — здесь.



Персональные новости

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об эффективных решениях в дорожном строительстве   

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге об эффективных решениях в дорожном строительстве   

Like FM – федеральный партнер релиза «Идеальная зависимость»

Опубликован план мира, способный улучшить отношения между Россией, Нато, Украиной