Январь 2010 Февраль 2010 Март 2010 Апрель 2010 Май 2010
Июнь 2010
Июль 2010 Август 2010
Сентябрь 2010
Октябрь 2010
Ноябрь 2010
Декабрь 2010
Январь 2011
Февраль 2011 Март 2011 Апрель 2011 Май 2011 Июнь 2011 Июль 2011 Август 2011
Сентябрь 2011
Октябрь 2011 Ноябрь 2011 Декабрь 2011 Январь 2012 Февраль 2012 Март 2012 Апрель 2012 Май 2012 Июнь 2012 Июль 2012 Август 2012 Сентябрь 2012 Октябрь 2012 Ноябрь 2012 Декабрь 2012 Январь 2013 Февраль 2013 Март 2013 Апрель 2013 Май 2013 Июнь 2013 Июль 2013 Август 2013 Сентябрь 2013 Октябрь 2013 Ноябрь 2013 Декабрь 2013 Январь 2014 Февраль 2014
Март 2014
Апрель 2014 Май 2014 Июнь 2014 Июль 2014 Август 2014 Сентябрь 2014 Октябрь 2014 Ноябрь 2014 Декабрь 2014 Январь 2015 Февраль 2015 Март 2015 Апрель 2015 Май 2015 Июнь 2015 Июль 2015 Август 2015 Сентябрь 2015 Октябрь 2015 Ноябрь 2015 Декабрь 2015 Январь 2016 Февраль 2016 Март 2016 Апрель 2016 Май 2016 Июнь 2016 Июль 2016 Август 2016 Сентябрь 2016 Октябрь 2016 Ноябрь 2016 Декабрь 2016 Январь 2017 Февраль 2017 Март 2017 Апрель 2017 Май 2017
Июнь 2017
Июль 2017
Август 2017 Сентябрь 2017 Октябрь 2017 Ноябрь 2017 Декабрь 2017 Январь 2018 Февраль 2018 Март 2018 Апрель 2018 Май 2018 Июнь 2018 Июль 2018 Август 2018 Сентябрь 2018 Октябрь 2018 Ноябрь 2018 Декабрь 2018 Январь 2019
Февраль 2019
Март 2019 Апрель 2019 Май 2019 Июнь 2019 Июль 2019 Август 2019 Сентябрь 2019 Октябрь 2019 Ноябрь 2019 Декабрь 2019 Январь 2020
Февраль 2020
Март 2020 Апрель 2020 Май 2020 Июнь 2020 Июль 2020 Август 2020 Сентябрь 2020 Октябрь 2020 Ноябрь 2020 Декабрь 2020 Январь 2021 Февраль 2021 Март 2021 Апрель 2021 Май 2021 Июнь 2021 Июль 2021 Август 2021 Сентябрь 2021 Октябрь 2021 Ноябрь 2021 Декабрь 2021 Январь 2022 Февраль 2022 Март 2022 Апрель 2022 Май 2022 Июнь 2022 Июль 2022 Август 2022 Сентябрь 2022 Октябрь 2022 Ноябрь 2022 Декабрь 2022 Январь 2023 Февраль 2023 Март 2023 Апрель 2023 Май 2023 Июнь 2023 Июль 2023 Август 2023 Сентябрь 2023 Октябрь 2023 Ноябрь 2023 Декабрь 2023 Январь 2024 Февраль 2024 Март 2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30
31
Game News |

Ավելի հեշտ ա երեխեքին ինչ-որ բան համոզել․ աշխատող դեռահասները

«Որ դեռ չէինք աշխատում, ես ու Արփին ուզում էինք գնայինք Հրապարակի Diamond ռեստորանը․ հրապարակի դեմը նստած մառոժնի էինք ուտում ու նայում Diamond-ին»։

Անչափահասները աշխատում են․ պայմանագրով, առանց պայմանագիր, ստիպված, իրենց ցանկությամբ։ Պատճառների և պայմանների մասին Epress.am-ը զրուցել է սպասարկման ոլորտում աշխատող երկու դեռահասների հետ։

Հայաստանի աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ մինչև 14 տարեկանների հետ աշխատանքային պայմանագիր կնքել չի կարելի, իսկ 15-17 տարեկանների դեպքում հարկավոր է ծնողի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը: Արգելվում է անչափահաս երեխաներին ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրանց առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 15-17 տարեկան աշխատողների միջին տարեկան թվաքանակն այսպիսին է՝

2018թ․ 2019թ․ 2020թ․ 2021թ․
Աղջիկ 2100 3300 1300 1100
Տղա 4400 4000 3500 4200

Արփի, 16 տարեկան, անիմատոր․ Ես անիմատոր եմ՝ 5-10 տարեկան երեխեքին եմ նայում, երեխեքի հետ խաղում, խաղեր կազմակերպում։ Էս վերջերս տարիքը փոխեցին, սարքեցին 5-14 տարեկան։ Ճիշտ ա՝ մենք ահագին բողոքեցինք, որովհետև ես 16 տարեկան եմ ու 2 տարի ինձնից փոքրին պիտի հետևեմ։ Ես էլ հետը հաշված՝ 3 հոգի անչափահաս աշխատող կա մեզ մոտ, 2 հոգի էլ 18 տարեկան են։ 

Մարիա, 14 տարեկան, գանձապահ-սպասարկող․ – Սրճարանում սուրճ ու ֆռեշ եմ սարքում։ Իմ մաման էլ ա նույն տեղը աշխատում։ Էս 3 ամիսն եմ աշխատելու՝ ամառը։ Հետո էլ չէ․․․

Արփի․ Պայմանագիր ստորագրել եմ, բայց չեմ կարդացել ոչ մի բան։ Հավես չունեի։ Հետո կուզեմ իմ օրինակը։ 

Մարիա․ Գրանցված չեմ, առձեռն եմ ստանում աշխատավարձս։ Իմ տարիքը գիտի տնօրենը։ Որ օրինակ դրսից մարդ գա տարիք հարցնի, 14 տարեկան հաստատ չեմ ասի՝ 16-17 կասեմ։ Մեկ ա իմ տարիքը չի երևում իմ տեսքից։ Ես ուրիշ մարդու անվան տակ եմ գրանցված՝ ընկերուհուս՝ մեր նախկին աշխատողի։ Որ անուն բան հարցնեն, էդ աղջկա անունը պետք ա տամ։

Արփի․ – 1 ժամվա համար վարձատրվում ենք 600 դրամ։ 4 օր 1։30-22։00-ն եմ, 1 օր՝ 18։00-22։00-ը, 2 օր՝ ազատ։ Լինում ա, որ արտաժամ էլ են կանչում՝ այսինք ազատ օրդ են կանչում կամ երկար պահում։ Ճիշտ ա, որ ես անչափահաս եմ, արտաժամ չի կարելի կանչել, բայց կանչում են, որովհետև աշխատողի պակաս ունենք։ 

Կես ժամ տրվում ա ընդմիջում՝ իմ հաշվին, ընդմիջման գումարն էլ չեն հաշվում, այսինքն էդ կես ժամը չի հաշվվում որպես աշխատանք։ Ընդհանուր ստացվում ա ամսական 100 հազար դրամ։ Ես հիմնականում ընդմիջումը հանդերձարանում եմ անում, որովհետև խոհանոցում ով ասես լինում ա։

Մարիա․ Շաբաթվա մեջ մենակ կիրակին ա հանգստյան օր։ Աշխատում ենք 9։00-ից մինչև 20։00, մի օր էլ 9։00-16։00։ Օրական 5000 դրամ, ամսական 100 հազար դրամ գումարած թեյավճարները՝ կիսվում եմ մյուս աշխատողի հետ։ Ընդմիջումը իրանց վրա ա, ինչ ուզում ես ուտելիքներից սարքում են։

Կամեռաներով հսկում են։ Որ լավ ես աշխատում՝ պրեմիա են տալիս։ Տնօրենի կաբինետն էլ մեր կողքն ա։ Կարելի ա ասել՝ ինքը միշտ անցնում ա մեր մոտով ու նայում ա։ 

Արփի․ Օր ա լինում մենք սպասարկում ենք 500-ից ավել երեխա, էդ ահավոր պիկ ա համարվում։ Շատ դժվար ա։ Լինում ա 4 հոգով ենք լինում տարածքում, ասենք՝ էդ պահին 100 երեխա ա ներսը լինում ու մենք չենք հասցնում 4 հոգով 100 երեխու նայել։ Եքա տարածք ա, իրար տալի փռթում, մեկը լացում, մեկը գոռում, մեկը խփում։ 

Օրվա վերջում ավիրած ա լինում տարածքը, մենք գործից հետո մնում ենք, հավաքում ենք ամեն ինչ, նոր գնում ենք փոխվելու։

Մարիա․ Ես իմ համար եմ աշխատում, ծնողներիս օգնելու հարց չունեմ։ Շորեր առնելու համար եմ աշխատում ու փող եմ հավաքում ոսկի ցեպ առնեմ․ կուլոնը ունեմ, ցեպն ա պակասում։ 

Որ դեռ չէինք աշխատում, ես ու Արփին ուզում էինք գնայինք Հրապարակի Diamond ռեստորանը։ Հրապարակի դեմը նստած մառոժնի էինք ուտում ու նայում Diamond-ին:

Արփի. – Ես առաջին հերթին աշխատում եմ, որ փող հավաքեմ։ 12-րդ դասարան տեղափոխվեցի, ուզում եմ հետո Ֆրանսիական համալսարան դիմել, փող եմ հավաքում, որ ընդունելության պարապունքներիս՝ հայոց լեզվի ու անգլերենի փողը տամ։ Հիմա ամառ ա, բայց ես դասերի ժամանակ էլ եմ գնալու գործի։ Կհասցնեմ, որովհետև դասերս 13։30 ա վերջանում։

Բայց նաև աշխատում եմ, որ ընկերուհիներիս հետ տեղ գնամ։ Ես ու Մարիան պայմանավորվել ենք լողավազան գնանք։

Մարիա. – Ընդհանրապես 14-15 տարեկանից սկսած հիմա սաղ աշխատում են։ Սուպերմարկետներում էն որ տոպրակների մեջ ուտելիք են լցնում՝ 14 տարեկանից աշխատում են։ Մեր ծանոթներից մեկը, ով սուպերմարկետի տնօրեն ա՝ զուտ հաշվի ա առել, որ կարող ա էդ երեխեքը ֆինանսական խնդիր ունեն ու դրա համար ընդունել ա աշխատանքի։

Արփի. – Բայց էդ չի մենակ հարցը։ Էժան աշխատուժ են երեխեքը։ Իրանց ավելի էժան են աշխատացնում, քան մեծերին։ Երեխեքը ավելի շատ էներգիա ունեն։ Ավելի հեշտ ա երեխեքին ինչ-որ բան համոզել։ Երեխեքը չեն կարա իրանց իրավունքները պաշտպանեն։

Ես անցած խանութում, որ աշխատում էի օրական 2000 դրամ էի ստանում 9 ժամվա համար։ Ընդհանուր ամսական 50000 դրամ՝ շաբաթը 6 օր աշխատելով։ Կարճ ժամանակ աշխատեցի էդտեղ, չդիմացա դուրս եկա։ Մենեջերը ասեց իմ աշխատած օրերի փողը կտան, բայց տենց էլ չտվեցին։ Էդ իմ աշխատանքային առաջին փորձն էր, երբեք չեմ մոռանա, որովհետև տուն էի գալիս ժամը 21։00-ին՝ մեռած ու հանգած։ Մենք ավելի շատ ոչ թե վաճառող էինք, այլ բանվոր․ անընդհատ պահեստից ապրանքներ էինք կրում՝ ծանր ժավելներ, շամպուններ, լվացքի փոշիներ։ 5 անչափահաս աշխատող կար ընդհանուր 12 աշխատողից։ Որ աշխատողներին ասեցի ավելի լավ գործ եմ գտել, ասեցին՝ մեզ համար տեղ չկա՞, մեզ էլ տանես։ 

Մոտիկ ընկերուհիս էր էդ խանութում հետս աշխատում՝ էլի 16 տարեկան։ Ինքը սպասում ա, որ իրա 6 ամիսը լրանա, արձակուրդայինն էլ ստանա նոր դուրս գա։ Իրա պապան գործի բերումով վարկեր ա վերցրել՝ 3 հատ 15 միլիոն դրամ։ Գործարան ունի։ Հիմա սաղ ընտանիքով աշխատում են, որ իրա պապայի փողերը փակվեն։ 

The post Ավելի հեշտ ա երեխեքին ինչ-որ բան համոզել․ աշխատող դեռահասները first appeared on Epress.am.


Читайте также

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)

Рецензия на игра Millennia

Открыта регистрация на бета-тест карточного рогалика As We Descend




Game24.pro — паблик игровых новостей в календарном формате на основе технологичной новостной информационно-поисковой системы с элементами искусственного интеллекта, гео-отбора и возможностью мгновенной публикации авторского контента в режиме Free Public. Game24.pro — ваши Game News сегодня и сейчас в Вашем городе.

Опубликовать свою новость, реплику, комментарий, анонс и т.д. можно мгновенно — здесь.



Персональные новости

«Радио Зенит» – информационный партнер форума «Мы вместе. Спорт»

Пассажир рейса Москва — Пермь попал в реанимацию

Благотворительный фонд «Свет в руках» проведет Всероссийскую акцию «Росток памяти»

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)