Мы в Telegram
Добавить новость
Январь 2010 Февраль 2010 Март 2010 Апрель 2010 Май 2010
Июнь 2010
Июль 2010 Август 2010
Сентябрь 2010
Октябрь 2010
Ноябрь 2010
Декабрь 2010
Январь 2011
Февраль 2011 Март 2011 Апрель 2011 Май 2011 Июнь 2011 Июль 2011 Август 2011
Сентябрь 2011
Октябрь 2011 Ноябрь 2011 Декабрь 2011 Январь 2012 Февраль 2012 Март 2012 Апрель 2012 Май 2012 Июнь 2012 Июль 2012 Август 2012 Сентябрь 2012 Октябрь 2012 Ноябрь 2012 Декабрь 2012 Январь 2013 Февраль 2013 Март 2013 Апрель 2013 Май 2013 Июнь 2013 Июль 2013 Август 2013 Сентябрь 2013 Октябрь 2013 Ноябрь 2013 Декабрь 2013 Январь 2014 Февраль 2014
Март 2014
Апрель 2014 Май 2014 Июнь 2014 Июль 2014 Август 2014 Сентябрь 2014 Октябрь 2014 Ноябрь 2014 Декабрь 2014 Январь 2015 Февраль 2015 Март 2015 Апрель 2015 Май 2015 Июнь 2015 Июль 2015 Август 2015 Сентябрь 2015 Октябрь 2015 Ноябрь 2015 Декабрь 2015 Январь 2016 Февраль 2016 Март 2016 Апрель 2016 Май 2016 Июнь 2016 Июль 2016 Август 2016 Сентябрь 2016 Октябрь 2016 Ноябрь 2016 Декабрь 2016 Январь 2017 Февраль 2017 Март 2017 Апрель 2017 Май 2017
Июнь 2017
Июль 2017
Август 2017 Сентябрь 2017 Октябрь 2017 Ноябрь 2017 Декабрь 2017 Январь 2018 Февраль 2018 Март 2018 Апрель 2018 Май 2018 Июнь 2018 Июль 2018 Август 2018 Сентябрь 2018 Октябрь 2018 Ноябрь 2018 Декабрь 2018 Январь 2019
Февраль 2019
Март 2019 Апрель 2019 Май 2019 Июнь 2019 Июль 2019 Август 2019 Сентябрь 2019 Октябрь 2019 Ноябрь 2019 Декабрь 2019 Январь 2020
Февраль 2020
Март 2020 Апрель 2020 Май 2020 Июнь 2020 Июль 2020 Август 2020 Сентябрь 2020 Октябрь 2020 Ноябрь 2020 Декабрь 2020 Январь 2021 Февраль 2021 Март 2021 Апрель 2021 Май 2021 Июнь 2021 Июль 2021 Август 2021 Сентябрь 2021 Октябрь 2021 Ноябрь 2021 Декабрь 2021 Январь 2022 Февраль 2022 Март 2022 Апрель 2022 Май 2022 Июнь 2022 Июль 2022 Август 2022 Сентябрь 2022 Октябрь 2022 Ноябрь 2022 Декабрь 2022 Январь 2023 Февраль 2023 Март 2023 Апрель 2023 Май 2023 Июнь 2023 Июль 2023 Август 2023 Сентябрь 2023 Октябрь 2023 Ноябрь 2023 Декабрь 2023 Январь 2024 Февраль 2024 Март 2024 Апрель 2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28
29
30
Game News |

Հայաստանի նոր Ազգային պակտը

Հայաստանի նոր Ազգային պակտը

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը Մեդիամաքսին է փոխանցել «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի հոդվածը, որը նա գրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում

Նախորդ հոդվածներում ես ներկայացրել էի, թե ինչ գոյաբանական ընտրության առջեւ է կանգնած Հայաստանը, եթե այն ցանկանում է իրական հրաժեշտ տալ նիկոլիզմին եւ նրա բերած ազգային աղետին։ Առանձին անդրադարձել էի այդ ընտրության երեք հիմնական հենասյուներին՝ Հայահավաքին, Արդիականացմանը եւ Ռազմականացմանը եւ ներկայացրել, թե ինչու են նրանք անհրաժեշտ մեր տարածաշրջանում առկա իրական աշխարհաքաղաքական պայմաններում։ Ուշադիր ընթերցողը, բնականաբար, այդ ամենին ծանոթանալուց հետո արդարացի հարց կտա՝ արդյո՞ք դա հնարավոր է մեր պայմաններում, արդյո՞ք մենք կարող ենք այդպիսի ծանր բեռ վերցնել մեզ վրա եւ հաջողությամբ տանել այն։

Այս հարցի պատասխանը միարժեք չէ։ Լավ նորությունն այն է, որ աշխարհի նորագույն պատմության մեջ կան օրինակներ, որոնք մեզ համար կարող են իրական ոգեշնչման աղբյուր ծառայել։ Օրինակ՝ անկախության հռչակման պահին՝ 1947 թ. Իսրայելն իր բնակչությամբ եւ տնտեսությամբ զիջում էր Խորհրդային Հայաստանին, եւ ուներ նրա տարածքի մոտ կեսը։ Դրանից 75 տարի անց Իսրայելը մոտ 50%-ով ավելացրել է իր տարածքը եւ 8 անգամ ավելացրել բնակչությունը, իսկ նրա համախառն տնտեսական արդյունքը գերազանցում է Հայաստանինը մոտ 12 անգամ։ Իսրայելի մասին օրինակներ բերելուց հաճախ հանդիպող պատասխանն այն է, որ հրեաները յուրահատուկ են, ունեն կուռ ազգային գաղափարախոսություն, իսկ մենք՝ հայերս, ընդունակ չենք կրկնել նրանց իրականացրած հրաշքը։ Սակայն Իսրայելի օրինակը միակը չէ։ Նույն ժամանակաշրջանում Հեռավոր Արեւելքում, սկսելով ծայրահեղ աղքատությունից եւ աղետալի պատերազմներից հետո մնացած ավերածություններից, Հարավային Կորեան եւ Սինգապուրը նույնպես տառացիորեն 70 տարվա մեջ տպավորիչ թռիչք իրականացրեցին՝ բազմապատկելով բնակչությունը, արդիականացնելով տնտեսությունները, եւ ի հավելումն՝ գերռազմականացնելով իրենց պետությունները (այս երկուսը, ինչպես նաեւ Իսրայելը, աշխարհի առավել ռազմականացված պետությունների առաջին տասնյակում են): Վերջին գործոնը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ ավանդական եվրոպական քաղաքատնտեսական միտքը հակադրում է ռազմականացումը տնտեսական բարգավաճմանը եւ առնվազն մինչեւ Ուկրաինայում պատերազմի սկիզբը պնդում էր, որ պետությունները պետք է նվազեցնեն իրենց ռազմական ծախսերը, որպեսզի ազատվող միջոցները ուղղեն խաղաղ նպատակների վրա։

Այդ դեպքում ի՞նչն է այս երեք պետություններին (ինչպես եւ ավելի վաղ Շվեյցարիային, Ճապոնիային) թույլ տվել խախտել ավանդական տրամաբանությունը եւ այդպիսի տպավորիչ ցատկ կատարել։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել նրանց փորձից, եւ որքանո՞վ է այն մեր համար արդիական ու կիրառելի։

Նախկինում առիթ եմ ունեցել առանձին հոդված գրել Հարավային Կորեայի մասին՝ մանրամասն վերլուծելով նրա հետպատերազմյան զարգացման փուլերը, երկու զուգահեռներ անցկացնելով այսօրվա Հայաստանի հետ։ Չկրկնելով այն, կուզեի նշել մի քանի գործոն, որոնք էական դեր են խաղացել այնտեղ.

-    Աշխարհաքաղաքական հստակ դիրքավորում. Հարավային Կորեան դիրքավորված էր որպես Հեռավոր Արեւելքում կոմունիզմի դեմ պայքարի առաջավոր բաստիոն եւ ստանում էր ամբողջ արեւմտյան աշխարհի, եւ, առաջին հերթին, ԱՄՆ աջակցությունը։

-    Անկախ իշխանությունների փոփոխությունից՝ գոյություն ուներ հստակ ազգային կոնսենսուս արդիականացման, տնտեսության առաջանցիկ զարգացման եւ համաշխարհային տնտեսական արժեշղթաներին ինտեգրման վերաբերյալ, դա իրականացվում էր հետեւողական եւ ագրեսիվ կերպով։

-    Ռազմականացումը դիտարկվում էր որպես բացարձակ անհրաժեշտություն՝ պաշտպանվելու Հյուսիսային Կորեայից եւ կոմունիստական Չինաստանից եկող վտանգից։ Միեւնույն ժամանակ, այն առանցքային խթան դարձավ երկրի տեխնոլոգիական զարգացման համար։

-    Պետությունն իր բյուջեն ուղղում էր կրթության եւ սոցիալական մոբիլության վրա, ոչ թե սոցիալական համահարթեցման։ Դրանով այն ստեղծեց հասարակության ներսում գերմրցակցային միջավայր ու խթաններ՝ սովորելու եւ աշխատելու։

-    Կարեւոր դեր խաղաց նաեւ Ճապոնական օկուպացիայի ընթացքում ստացված հոգեբանական ծանր տրավման հաղթահարելու հասարակության ձգտումը։

Նույն կերպ, եթե ուսումնասիրենք Իսրայելի եւ Սինգապուրի պատմությունները, կտեսնենք բազմաթիվ համանման գործոններ (թեեւ Իսրայելի դեպքում շատ կարեւոր էր հոգեւոր հայրենիքի վերականգնման խնդիրը): Սա ցույց է տալիս, որ կան որոշակի օրինաչափություններ, որոնք ունիվերսալ բնույթ ունեն եւ թույլ են տվել այս երկրներին՝ զգալի չափով խախտելով կոնվենցիոն տրամաբանությունն իրականացնել ցատկային զարգացում, որը բերում է թե՛ բնակչության աճի, թե՛ բարեկեցության բազմակի բարձրացման եւ թե՛ անվտանգային միջավայրի բարելավման։

Կարեւորագույն այդպիսի օրինաչափություններից մեկն այն է, որ արտաքին ռազմական վտանգի պայմաններում ապրող հասարակությունը մոբիլիզացվում է եւ նրա անդամները պատրաստ են շատ ավելին անել, քան խաղաղ պայմաններում. աշխատել ավելի երկար ժամեր, լուծել ավելի բարդ խնդիրներ, սպառել ավելի քիչ՝ փոխարենը ներդնելով իրենց միջոցները պետության զարգացման մեջ։ Երբ դա շարունակվում է տասնամյակներ՝ արդյունքը կարող է ապշեցուցիչ լինել։

Մասնավորապես՝ աշխարհում տնտեսական աճի միջին տեմպերը մոտ 4% են կազմում, եւ վերջին 50 տարվա ընթացքում դա բերել է աշխարհի համախառն տնտեսական արդյունքի աճի՝ մոտ 8 անգամ։

Սակայն այն երկրները, որոնք տարեկան 4% միջին աճի փոխարեն կարողացել են ապահովել 7% աճ, նույն ժամանակաշրջանում տնտեսապես աճել են արդեն 32 (!) անգամ, այսինքն, աշխարհի միջինից առաջ են ընկել 4 անգամ։ Այդպիսին է, օրինակ, Սինգապուրը, որտեղ մեկ շնչին բաժին հասնող համախառն արդյունքն այսօր գերազանցում է համաշխարհային միջինը 10 անգամ, եւ ավելի քան կրկնակի անգամ բարձր է ԱՄՆ միջին արդյունքից։

Սակայն որպեսզի երկիրը զարգանա այդպիսի բարձր, եւ շատ կարեւոր է՝ կայուն տեմպերով, այն պետք է ունենա երկարաժամկետ, հստակ եւ միաժամանակ ճկուն ազգային ռազմավարություն եւ ազգային առաջնորդություն, որն ընդունակ է ամուր ձեռքով այդ ռազմավարությունը իրականություն դարձնել։ Այդ իմաստով, Սինգապուրը, իսկապես, դասական օրինակ է, քանի որ նրա «հրաշքը» կապված է մեկ հանճարեղ քաղաքական գործչի՝ Լի Քուան Յուի երկարամյա առաջնորդության հետ։

Սակայն Հարավային Կորեան, Իսրայելը, ինչպես նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսական հրաշքներ իրականացրած այլ պետություններ այդպիսի միանձնյա երկարատեւ առաջնորդություն չեն ունեցել։ Փոխարենը, նրանք ունեցել են քաղաքական ուժերի շրջանում ընդհանուր կոնսենսուս, թե ինչն է առաջնային երկարաժամկետ հեռանկարում եւ ենթակա չէ արմատական վերանայման քաղաքական ցիկլերի եւ իշխանափոխության արդյունքում, ու հետեւողականորեն առաջ են գնացել այդ գծով։

Օրինակ՝ Իսրայելի դեպքում առանցքային է եղել այն, որ այն հրեաների ազգային պետությունն է եւ իր գոյությամբ կոչված է անվտանգություն ապահովել հրեա ժողովրդի համար իր պատմական հայրենիքում, իսկ մնացած բոլոր խնդիրները ստորադասվում են այդ նպատակին եւ լուծվում են ըստ հնարավորության։

Հարավային Կորեայի դեպքում նմանապես առաջնային է եղել դիմագրավել հյուսիսից եկող կոմունիստական վտանգին, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ միավորել բաժանված հայրենիքը։

Այս իմաստով այսօրվա Հայաստանի համար առանցքային կարեւորություն է ստանում ձեւավորել սեփական «Ազգային պակտ»-ը, այսինքն` այն պարզ, հասկանալի, եւ համընդհանուր ռազմավարական նպատակները, որոնց պետք է ծառայի հայկական պետությունը առաջիկա տասնամյակներին, եւ որոնք ենթակա չեն արմատական վերանայման քաղաքական ուժերի փոխարինման դեպքում։ Առաջին քայլն այդ ուղղությամբ կատարվել է, երբ հունիսի 3-ին Դիմադրության Շարժման կողմից ներկայացվել էր 7 կետից բաղկացած հայտարարության նախագիծը։ Թեեւ իշխող մեծամասնությունն այն չընդունեց, շատ կարեւոր է, որ այդ հայտարարության տակ ստորագրեցին մի շարք արտախորհրդարանական քաղաքական կառույցներ, եւ հենց դա է ազգային կոնսենսուս ձեւավորելու ճանապարհին առաջին անհրաժեշտ քայլը։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է ոչ միայն ընդլայնել «Ազգային պակտ»-ին միացող կառույցների շրջանակը, այլեւ էապես խորացնել նրա բովանդակությունը՝ «կարմիր գծերի» տրամաբանությունը փոխարինելով երկարաժամկետ ազգային նպատակներով եւ դրանց աշխարհայացքային հիմնավորմամբ։ Այդպիսի «Ազգային պակտ»-ը, ի վերջո, պետք է պատասխան տա կարեւորագույն մի հարցի՝ ո՞րն է պատմական հայրենիքում հայկական ազգային պետության առաքելությունը, կամ հանուն ինչ բարձրագույն նպատակների պետք է հայ մարդը պատրաստ լինի զրկանքներ կրել եւ տոկալ իր պատմական հայրենիքում։

Այսպիսի գործընթաց կարելի է ձեռնարկել արդեն հիմա՝ դուռը բաց թողնելով բոլոր քաղաքական եւ հասարակական կառույցների համար եւ ունենալով «Ազգային պակտ»-ի շուրջ ձեւավորվող հանրային լայն քննարկում։ Ի դեպ, այդպիսի «Ազգային պակտ»-ի օրինակ է նաեւ մեր Անկախության հռչակագիրը, սակայն հենց դա ակնհայտորեն այսօր թարմացման կարիք ունի, եւ այս ամբողջ գործընթացը կարող է կառուցվել Անկախության հռչակագրի արդիականացման, հաջորդ մի քանի տասնամյակների համար նորացված հենքային ազգային փաստաթուղթ ձեւավորելու տրամաբանությամբ։

Հաջորդիվ, եթե մենք կարողանանք իրական հարթության մեջ ձեւավորել եւ հետեւողականորեն մեր ողջ ժողովրդին հաղորդակցել նորացված «Անկախության հռչակագրին», մեզ պետք է լինելու ձեւավորել այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է այն իրականացնել հաջորդ տասնամյակների ընթացքում։ Մեր իրականության մեջ մարդկանց մեծամասնությունը մտածում է անձերով, պարբերաբար հարց տալով, թե ով է գալու «Նիկոլից հետո»։ Իրականում սա հետեւանք է ֆունդամենտալ ինստիտուցիոնալ դեֆիցիտի, որը մենք չենք կարողացել հաղթահարել անկախության երեք տասնամյակների ընթացքում՝ շարունակելով մեր բարդագույն խնդիրների լուծումը տեսնել միֆական «Փրկչի» գալստյան մեջ, փոխանակ ամրացնելու մեր պետության ինստիտուցիոնալ հիմքերը։

Դրանք երբեք ուժեղ չեն եղել, բայց այժմ արմատապես խարխլվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, որի գործունեությունն ուղղված է ողջ պետական ապարատը սեփական կամքին ենթարկելուն եւ արդյունքում հանգեցրել է պետության աննախադեպ պարզունակացման ու պրոֆեսիոնալ որակների կորստի (դա առավել ակներեւ է մասնավորապես անվտանգային համակարգում՝ բանակ, ԱԳՆ, ԱԱԾ):

Ապագա հայկական պետությունը պետք է կարողանա վերականգնել սեփական ինստիտուցիոնալ խորությունը, եւ պետական ապարատի կարողությունները բարձրացնել որակական նոր մակարդակի։ Սա հնարավոր չէ, սակայն, գործող Սահմանադրության պայմաններում, որը դիկտատորական լիազորություններ է տալիս մեկ անձի (անկախ նրա կառավարչական որակներից): Այդ անձը, ընտրված լինելով բնակչության համեմատաբար աղքատ եւ պակաս կրթված մեծամասնության կողմից եւ չունենալով իրական քաղաքական հակակշիռներ, մշտապես շահագրգռված է լինելու վերարտադրելու սեփական տեսակը հնարավոր բոլոր միջոցներով, արդյունքում հասարակության պակաս կրթված մասը գերիշխելու է կրթված եւ առաջադեմ մասին, արգելափակելով երկրի զարգացումը եւ պարբերաբար երկիրը վերադարձնելով նույն ճգնաժամին, որը մենք ունենք հիմա։ Եթե ցանկանում ենք այդ փակ շրջանից դուրս գալ, պետք է փոխենք Սահմանադրությունը, եւ նրանում ներառված իշխանության առերեւույթ ժողովրդավարական մեխանիզմները հավասարակշռենք ամուր ինստիտուցիոնալ հակակշիռներով, որոնք ձեւավորվում են մերիտոկրատական (այսինքն, արժանիքների վրա հիմնված) սկզբունքներով։

Ժամանակակից աշխարհը վաղուց հասկացել է դրա անհրաժեշտությունը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Եվրոպական Միությունը՝ բոլորը ստեղծել են այդպիսի մեխանիզմներ՝ բալանսավորելու ժողովրդական մեծամասնության կամքը կրթված եւ փորձառու փոքրամասնության խորքային գիտելիքով, եւ դա առանցքային կայունացնող գործոն է հանդիսացել այդ երկրների զարգացման գործում։ Մենք եւս պետք է գնանք համանման տրամաբանությամբ՝ փորձելով մեր ազգային իրականության պայմաններում ձեւավորել այնպիսի կուռ ինստիտուտներ, որոնք կներկայացնեն պետական կառավարման մասնագիտական խմբերին՝ կլինեն դրանք մարտական գեներալներ, դիվանագետներ, հետախույզներ, դատավորներ, թե այլ մասնագիտական պետական ծառայողներ։

Կարվի դա Սահմանադրությամբ ընտրովի եւ ավելի մեծ լիազորություններով օժտված նախագահի ինստիտուտը վերականգնելու միջոցով, Գլխավոր շտաբի լիազորությունների ընդլայնմամբ, դատավորների պաշտոնավարման երաշխիքների ամրապնդմամբ, ԱԺ կողմից ընդունվող օրենքների հանրային վերահսկողության ուժեղացման կամ նույնիսկ ԱԺ վերին պալատի ստեղծման միջոցով՝ դա ապագա քննարկումների խնդիր է։ Այսօր կարեւոր է, սակայն, գիտակցել, որ առանց այդպիսի փոփոխությունների եւ սահմանադրական բարեփոխումների Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող ունենալ այնպիսի առաջնորդություն, որն ընդունակ կլինի արդյունավետ կառավարել երկիրը, եւ այսօր Նիկոլ Փաշինյանին հերոսաբար իշխանությունից հեռացնելով, մենք վաղ թե ուշ, նորից կվերադառնանք նույն կոտրված տաշտակին։

Վերջապես, եթե մենք կարողանանք կարգավորել մեր պետության սահմանադրական հիմքերը եւ ստեղծենք մրցակցային քաղաքական միջավայր եւ արդյունավետ կառավարման իրավական երաշխիքներ, մեզ եւս մեկ կարեւոր քայլ է պետք կատարել՝ ապահովելու մեր պետության հարատեւ զարգացումը։

Անկախության 30 տարիների ընթացքում մեր պետական օրգանիզմի քաղցկեղն է եղել նյութապաշտությունը՝ բոլոր մակարդակներով։ Խոպան գնացող, սեփական երկրի մասին արհամարհանքով արտահայտվող սեւագործ բանվորից սկսած մինչեւ պետության առաջին դեմքեր, մեր մեջ խորապես արմատացել է նյութապաշտությունը, սեփական նեղ նյութական շահի գերադասումը հանրային շահի նկատմամբ, սեփական հայրենիքի, եւ արդյունքում նաեւ սեփական կյանքի նկատմամբ սպառողական վերաբերմունքը: Այն ներթափանցել ու այլասերել է նաեւ պետական վերնախավի մեծ մասը։

Դեռ Նժդեհն է ասել, որ ազգի համար չկա ավելի մեծ չարիք, քան նյութապաշտ առաջնորդը։ Եթե մենք ցանկանում ենք մեր պետությունը հանել ինքնիշխանության էրոզիայի եւ կորստի փակ շրջանից, պետք է կարողանանք ի վերջո հաղթահարել մեր մեջ արմատացած նյութապաշտությունը եւ փոխարինենք այն այնպիսի արժեհամակարգով, որը նյութական բարիքից վեր է դասում մասնագիտական եւ հանրային ձեռքբերումները, մարդու բարի համբավը, նրա ներդրումը երկրի զարգացման մեջ, կամ էլ շարունակաբար կատարած բարեգործությունը։ Զարգացած արեւմտյան հասարակություններում սա համատարած երեւույթ է, միայն այդպես է կապիտալի կուտակումը անհատի կողմից հավասարակշռվում նրա կողմից իսկ հանրային օգուտ տալու համարժեք մեխանիզմներով։ Եթե մենք ցանկանում ենք, որ մեզ մոտ էլ սա դառնա իրական, պետք է սկսենք նրանից, որ խոսենք այսպիսի արժեհամակարգի անհրաժեշտության մասին, եւ յուրաքանչյուրս մեր գործողություններով  այս արժեհամակարգի տարրերը տարածենք մեր շրջապատում։

Եթե մենք ստեղծում ենք կառույցներ՝ կլինի դա ձեռնարկատիրական, հանրային, թե կրթական, հիմքում պետք է դրվեն այսպիսի արժեքները, եւ մենք դրանց պետք է հետեւենք նաեւ մեր ամենօրյա գործունեության մեջ։

Որպես հետեւանք՝ մեր երկրի քաղաքական վերնախավը պետք է եւս ձեւավորվի նույն սկզբունքով: Ի սկզբանե քաղաքական գործունեության համար պետք է ներգրավեն այն անձիք, որոնք ընդգծված գաղափարական մղումներ ունեն եւ սեփական քաղաքական հավակնություններին ստորադասում են նյութական բարեկեցությունը։ Որպեսզի սա տեղի ունենա, հանրությունը պետք է խիստ պահանջներ ներկայացնի ապագա քաղաքական գործիչներին, քննի նրանց գործունեությունը, վերլուծի նրանց անցած ուղին եւ բնական ֆիլտրացիայի ենթարկի այն անձանց, որոնք գերադասում են սեփական նյութական շահը ու անձնական բարեկեցությունը՝ նրանց դուրս մղելով քաղաքականությունից մարդկային կենսագործունեության այնպիսի ոլորտներ, որտեղ նյութական շահ հետապնդելը ավելի բնական է եւ պակաս վնասակար։ Սրա բնական մեխանիզմ կարող է հանդիսանալ նաեւ կուսակցությունների խոշորացումը եւ նրանց ինստիտուցիոնալ թափանցիկության բարձրացումը, որի արդյունքում ղեկավար դերերում կհայտնվեն համապատասխան արժեքներով առաջնորդներ։

Սա ամենօրյա աշխատանք է, որը մենք պետք է անենք, բայց «փրկչին» սպասելու փոխարեն, սա իրական ճանապարհ է՝ հետեւողականորեն ձեւավորելու այնպիսի ազգային առաջնորդություն, որն ընդունակ է ապահովել մեր պետության հարատեւությունը, եւ ամուր ձեռքով այն տանել դեպի ապագա։

Այսքանով ավարտում եմ հոդվածների այս շարքը։ Քանի որ ես այն գրել եմ քրեակատարողական հիմնարկից, բովանդակությունը ստացվել է փոքր-ինչ հախուռն, ձեւը՝ ոչ այդքան հղկված։ Սակայն հուսով եմ, որ ձեզանից շատերին այն առնվազն մտածելու տեղիք է տվել, եւ այս հոդվածաշարում արտահայտված գաղափարները քննարկման, իսկ հետագայում նաեւ համապատասխան գործողությունների առիթ կդառնան։ Մինչ այդ, շնորհակալություն եմ հայտնում այս ամբողջ ընթացքում հոդվածների միջոցով իրար հետ հաղորդակցվելու համար. այն ինձ  տվել է մեծ ուժ եւ մեր համատեղ ընթացքը շարունակելու հավելյալ վստահություն։

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Հայահավաք

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Արդիականացում

Կարդացեք նաեւ. Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ռազմականացում

Ավետիք Չալաբյանը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիրն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:



Читайте также

Wake up! These spider-looking phenomena just spotted on Mars are clearly Helldivers 2 bugs preparing for a surprise attack

Arrowhead says Helldivers 2 players should avoid bullying those fancy lads with the blue preorder armor, who are canonically frozen yogurt salesmen

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)

Москва

Генерал-полковник Алексей Воробьев высоко оценил подготовку кинологов Росгвардии к предстоящим соревнованиям по профессиональному многоборью

Новости тенниса



Game24.pro — паблик игровых новостей в календарном формате на основе технологичной новостной информационно-поисковой системы с элементами искусственного интеллекта, гео-отбора и возможностью мгновенной публикации авторского контента в режиме Free Public. Game24.pro — ваши Game News сегодня и сейчас в Вашем городе.

Опубликовать свою новость, реплику, комментарий, анонс и т.д. можно мгновенно — здесь.



Персональные новости

Врач Пылев: склонность к получению солнечных ожогов связана с риском рака кожи

Российские ученые первыми создали средство, способное вылечить болезнь Бехтерева

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Ведущие «Авторадио» исполнили в Кремле культовую песню о самой масштабной стройке XX века